չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանին օգնողների նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանին օգնողների նկատմամբ

Եվրամիությունը կընդլայնի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի, ինչպես նաև նրանց վրա, ովքեր ռազմական օգնություն են ցուցաբերում ՌԴ-ին, օրինակ, Բելառուսի և Իրանի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ԵՄ-ՆԱՏՕ համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կշարունակենք պատժամիջոցային ճնշումը Կրեմլի վրա այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Մենք նաև կընդլայնենք պատժամիջոցները նրանց դեմ, ովքեր ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին, ինչպես Բելառուսն ու Իրանն են», - ասել է նա։

 

  • Կիսվել: