ԵՄ-ն ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը
Եվրոպական Միությունը ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը և կոչ արել անմիջապես դադարեցնել բռնությունն ու պաշտպանել անխտիր բոլոր քաղաքացիական անձանց:
«Մենք նաև կոչ ենք անում Իսրայելին և բոլոր միջազգային դերակատարներին՝ լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասված է համապատասխան հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև հիշատակել է զինված խմբերի կողմից անզեն խաղաղ բնակիչների նկատմամբ վերջին օրերի բռնությունները՝ կոչ է անելով պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական օրենքը խախտողներին:


