հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՄ-ն մտահոգված է Լիբիայի հակամարտությանը միջամտելու Թուրքիայի որոշմամբ

ԵՄ-ն մտահոգված է Լիբիայի հակամարտությանը միջամտելու Թուրքիայի որոշմամբ

Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայի իշխանությունների՝ Լիբիայում տիրող հակամարտությանը միջամտելու որոշմամբ և կարծում է, որ այդ քայլը կարող է հանգեցնել երկրում իրավիճակի հետագա ապակայունացման: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ, գրում է Ria Novosti-ն։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրենք է ընդունել թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու մասին:

«ԵՄ-ն խիստ մտահոգված է Թուրքիայի որոշմամբ՝ միջամտելու հակամարտությանը: Աջակցությունը նրանց, ովքեր այնտեղ պայքարում են, կհանգեցնի երկրում և տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը միայն: ՄԱԿ-ի զենքի էմբարգոն պետք է պահպանվի բոլորի կողմից»,- ասվում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի թվիթերյան հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: