ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցը

ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցը

Փետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության ծրագիրը»: Միջոցառման մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում  ՏԱՍՍ-ը։

«Կլինի 4 թեմա՝ Ուկրաինայի անդամակցության գործընթացը, ԵՄ արձագանքը նախագահ Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին և գլոբալ պարենային անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ Եվրամիության ղեկավարները Ուկրաինային չեն խոստանա համայնքին միանալու արագացված գործընթաց։

Ուկրաինան ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ անցյալ տարվա հունիսին:

  • Կիսվել: