շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը չի ճանաչում ՛՛Թալիբան՛՛ շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: Նա Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, որոնք նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար, տեղեկացնում է Reuters-ը:  

ԵՄ ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն ամենից առաջ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով՛՛:

Նշվում է, որ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը: ՛՛ԵՄ-ն շարունակում է օպերատիվ շփումները «Թալիբան»-ի հետ, դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար: Սակայն քաղաքական բանակցությունների կամ էլ ճանաչման մասին խոսք լինել չի կարող՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: