ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի հատկացնելու մասին օրենսդրական փաթեթին

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի հատկացնելու մասին օրենսդրական փաթեթին

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրելուն։ Այս մասին ասվում է շաբաթ օրը մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինային տրամադրվող 18 մլրդ եվրո վարկը կունենա 10 տարվա արտոնյալ ժամկետ։ ԵՄ խորհրդի կողմից ընդունված առաջարկը հաջորդ շաբաթ կուղարկվի Եվրախորհրդարան՝ հնարավոր ընդունման համար, ասվում է մամուլի հաղորդագրությունում։

ԵՄ Խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան նշել է, որ Եվրամիությունը մտադիր է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ ֆինանսական առումով։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Նրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով, ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ շահավետ պայմաններով վարկերի տեսքով։

  • Կիսվել: