շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵՄ դիվանագետներն առայժմ պատժամիջոցներ չեն կիրառի Իսրայելի դեմ՝ կապված Գազայի հետ

ԵՄ դիվանագետներն առայժմ պատժամիջոցներ չեն կիրառի Իսրայելի դեմ՝ կապված Գազայի հետ

ԵՄ դիվանագետները չեն կարողացել համաձայնության գալ «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն կասեցնելու շուրջ՝ ի պատասխան Գազայի պատերազմի, տեղեկացնում է Euronews-ը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամի և Գազայում սովի հետ կապված մտահոգությունների ֆոնին Իսրայելի վրա հետզհետե աճում է միջազգային հանրության ճնշումը, այդուհանդերձ, ԵՄ 27 դիվանագետներին չի հաջողվել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի առաջարկի շուրջ, որը վերաբերում է 95 միլիարդ եվրո ծավալով «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն դադարեցնելուն»:

Աղբյուրը նշում է, որ քանի որ Իսրայելը բախվում է համաշխարհային քննադատության՝ պաշարված Գազայի հատվածում սով թույլ տալու և ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները փակուղի մտցնելու համար, վերոհիշյալ առաջարկն ինքնին կլինի խորհրդանշական քայլ։

Իսրայելն այդ կերպ կզրկվի Եվրոպական ներդրումային խորհրդի «Եվրոպական հորիզոն» ծրագրի շրջանակում 200 միլիոն եվրո արժողությամբ ապագա դրամաշնորհներից և ներդրումներից օգտվելու հնարավորությունից: Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն այդուհանդերձ նշել են, որ դա չի ազդի Իսրայելի հետ հիմնարար հետազոտություններին աջակցելու վրա:

  • Կիսվել: