երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ Հրվ. Կովկասի հարցերով մշտական ներկայացուցչի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ

ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ Հրվ. Կովկասի հարցերով մշտական ներկայացուցչի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ

Ապրիլի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Յանկաուսկասին բողոք է ներկայացվել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարայի` այս տարվա ապրիլի 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման կապակցությամբ:

Նշվել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խարխլում են նրա նկատմամբ Ադրբեջանի վստահությունը:

  • Կիսվել: