հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էլիզաբեթ Երկրորդը գահակալության 70-ամյակի նախօրեին հայնել է՝ ում է փոխանցելու գահը

Էլիզաբեթ Երկրորդը գահակալության 70-ամյակի նախօրեին հայնել է՝ ում է փոխանցելու գահը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին դիմել է ժողովրդին։ Այս մասին գրառում է արվել թագավորական ընտանիքի թվիթթերյան թջում։

Ուղերձում թագուհին, մասնավորապես, նշել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհի կոնսորտը: Խոսքը նրա ավագ որդու՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի մասին է:

«Ես հավերժ երախտապարտ և պարտական եմ ձեզ այն նվիրվածության և ջերմության համար, որը դուք շարունակում եք ինձ ցուցաբերել: Եվ ես գիտեմ, որ երբ գա գահին բարձրանալու ժամանակը, որդուս՝ Չարլզին, և նրա կնոջը՝ Կամիլային, դուք կցուցաբերեք նույն աջակցությունը, որն ինձ եք տվել»,- գրել է թագուհին:

Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, նա բրիտանական պատմության մեջ բոլոր միապետներից ամենաերկար թագավորողն է և նաև աշխարհի ամենատարեց միապետը:

  • Կիսվել: