ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԽ պատգամավորը զգուշացնում է՝ Վրաստանը տեղ չի ստանա ԵՄ-ում, եթե Սաակաշվիլին բանտում մահանա

ԵԽ պատգամավորը զգուշացնում է՝ Վրաստանը տեղ չի ստանա ԵՄ-ում, եթե Սաակաշվիլին բանտում մահանա

Եվրամիություն Վրաստանի անդամակցության հեռանկարն ուղղակիորեն կապված է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գործի հետ։ Այս մասին այսօր իր թվիթերյան էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին։

Ըստ նրա՝ պատգամավորները չեն աջակցի Թբիլիսիի եվրոպական ձգտումները, եթե Սահակաշվիլին մահանա կալանքի տակ։

«Եվրախորհրդարանը երբեք չի քվեարկի ԵՄ-ին Վրաստանի անդամակցության օգտին, եթե նախկին նախագահը լինի բանտարկված և մահանա բանտում»,- գրել է նա՝ արձագանքելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նա ասել էր, որ Սահակաշվիլին արդար պատիժ է կրում, և որ Վրաստանի կառավարությունը կշարունակի աշխատել Եվրամիությանը լիիրավ անդամակցելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: