շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԽ պատգամավորը կոչ է անում Եվրոպային կոտրել լռությունը Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցում

ԵԽ պատգամավորը կոչ է անում Եվրոպային կոտրել լռությունը Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հարցում

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:

Այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:
 
Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։

  • Կիսվել: