չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ. Լուկաշենկոն դիմել է ուկրաինացիներին

Եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ. Լուկաշենկոն դիմել է ուկրաինացիներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Այս մասին նա հայտարարել է Հայրենիքի պաշտպանների և զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Դուք բոլորդ էլ հիշում եք իմ դիրքորոշումը՝ մենք միշտ խաղաղություն ենք առաջարկել: Եվ այս բարձր ամբիոնից այս լարված ժամանակաշրջանում ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի ղեկավարությանը, եթե նրանք դեռ չեն հատել կարմիր գիծը. եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ և համաձայնությամբ՛՛:

 

  • Կիսվել: