կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եգիպտոսում բազմահարկ շենք է փլուզվել, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ (տեսանյութ)

Եգիպտոսում բազմահարկ շենք է փլուզվել, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ (տեսանյութ)

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի բնակելի շենք է փլուզվել,բազմաթիվ մարդիկ հայտնվել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում գտնվող Սիդի-Բիշր շրջանում, փլուզման հետևանքով շենքի բազմաթիվ բնակիչներ և այնտեղ գտնվող սուպերմարկետի այցելուները գտնվում են փլատակներում:
 
Նշվում է, որ վնասվել է նաև մի քանի ավտոմեքենա։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ և շտապօգնության մեքենաներ:

  • Կիսվել: