ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Եվրասիական միությունը յուրաքանչյուր երկրի հետ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով, սակայն փոխգործակցության մակարդակը բարձրացնելու որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
Նա նշել է, որ ԵՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք շահագրգռվածություն են հայտնում նրա հետ շփվելու, և Մոսկվան ողջունում է ԱՊՀ անդամ երկրների ցանկությունը՝ ներգրավվելու ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներում։
Խոսելով այն մասին, որ Բաքուն հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝ Եվդոկիմովն ասել է. ՛՛Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր պետություններին՛՛։