երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ նախագահը Ղազախստանում իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է արել

ԵԱՀԿ նախագահը Ղազախստանում իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է արել

ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը Ղազախստանում, փոխանցում է Ria.ru-ն։

«Բռնությունը ներկայիս խնդիրները լուծելու սխալ ճանապարհ է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

  • Կիսվել: