հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձմեռն առանց ռուսական գազի բարդ կլինի արևմտյան երկրների համար. Ջոնսոն

Ձմեռն առանց ռուսական գազի բարդ կլինի արևմտյան երկրների համար. Ջոնսոն

 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ առանց ռուսական գազի ձմեռը շատ բարդ կլինի այդ էներգառեսուրսից կախված երկրների համար։ Նա այդ մասին գրել է «Wall Street Journal»-ի համար նախատեսված հոդվածում։

«Նրանց համար, ովքեր կախված են ռուսական գազի մատակարարումներից, այս ձմեռը շատ բարդ կլինի, սակայն պահեստարանները գազով լցնելու ապշեցուցիչ կազմակերպչական ջանքերի շնորհիվ մենք կհաղթահարենք այն։ Ավելի մեծ խնդիր է 2023-24 թվականների ձմեռը, երբ այդ պաշարները կնվազեն, և ավելի դժվար կլինի լրացնել դրանք: Նոր հեղուկացված բնական գազի տերմինալները դեռ չեն աշխատի», - նշել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նշել է, որ Ուկրաինային ավելի մեծ աջակցություն ցուցաբերելը կարող է «ցավոտ» լինել միջոցների հատկացման ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, կոչ է արել շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին ու նույնիսկ ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը։

 

  • Կիսվել: