շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դժվար կլինի, Եվրոպայում տարբեր հայացքներ կան. Միշելը՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումի մասին

Դժվար կլինի, Եվրոպայում տարբեր հայացքներ կան. Միշելը՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումի մասին

Եվրամիության ինստիտուտներն ու կառավարությունները ստիպված կլինեն լրջորեն դիտարկել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի խնդրանքը և պատասխանել Կիևի օրինական դիմումին: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նա նշել է, որ Ուկրաինայի հայտը խորհրդանշական էր, և Միության ընդլայնման հարցում միասնականություն չկա: ՛՛Դժվար կլինի. մենք գիտենք, որ Եվրոպայում տարբեր հայացքներ կան՛՛,-ասել է Միշելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ անդամակցության Ուկրաինայի դիմումը:

 

  • Կիսվել: