Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. Նիցայի քաղաքապետը պահանջում է Միշելի հրաժարականը.
Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին իր թվիթերյան էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին եւ շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Իլհաամ Ալիեւին: Դրանից բացի՝ քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:
Նա մասնավորապես գրել է. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։