երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Ձեռք բերված հաջողությունները կորցնելու դեպքում կհայտվենք նախկին Թուրքիայի ճգնաժամային շրջանում»․ Էրդողան

«Ձեռք բերված հաջողությունները կորցնելու դեպքում կհայտվենք նախկին Թուրքիայի ճգնաժամային շրջանում»․ Էրդողան

Քաղաքական կայունությունն ու անվտանգությունn Անկարայի քաղաքականության հաջողության և միջազգային ասպարեզում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հիմքերն են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ բնակչության լայն աջակցությունը թույլ է տալիս կառավարությանը վերացնել ճնշումն ու խոչընդոտները երկրի ճանապարհին, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքը։ Նա հիշեցրել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան թռիչքային զարգացում է ունեցել՝ բազմաթիվ հաջող բարեփոխումներ իրականացնելով, այդ թվում՝ ժողովրդավարության ոլորտում։

«Ձեռք բերված հաջողությունները կորցնելու դեպքում մենք կրկին կսահենք և կհայտվենք նախկին Թուրքիայի ճգնաժամային շրջանում»,- զգուշացրել է քաղաքական գործիչը՝ համերաշխության և միասնության կոչ անելով Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին։

  • Կիսվել: