ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձերբակալվել է Ադրբեջանի նախկին նախագահի նախկին խոսնակը

Ձերբակալվել է Ադրբեջանի նախկին նախագահի նախկին խոսնակը

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի նախկին խոսնակ Թեյլոր Ֆյաթիշօղլուի (Իբրահիմով) նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Իբրահիմովը մեղադրվում է խարդախության մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իբրահիմովը, ներկայանալով որպես գլխավոր դատախազության մամուլի քարտուղար, խաբեությամբ խոշոր գումար է շորթել Աղջաբեդիի շրջանի բնակիչ Բայրամ Ալեսքերովից՝ խոստանալով օգնություն ցուցաբերել նրա ձերբակալված որդուն՝ Էլմեդդին Ալեսքերովին քրեական պատասխանատվությունից ազատելու գործում: 

Բ. Ալեսքերովը դիմել է իրավապահ մարմիններին։ Իբրահիմովի դեմ քրեական գործ է հարուցվել։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Պարբերականը նշում է, որ մի քանի տարի առաջ Իբրահիմովը մեղավոր է ճանաչվել Աղդամի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ռագիբ Մամեդովի անունից խարդախության մեջ եւ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

  • Կիսվել: