ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ, բայց մեզ ոչինչ չտվեցիք, մենք դիմեցինք տանկերի համար,  բայց պատասխան չկա. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ, բայց մեզ ոչինչ չտվեցիք, մենք դիմեցինք տանկերի համար, բայց պատասխան չկա. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով, որ Կիևին ռազմական օգնություն է անհրաժեշտ՝ առանց սահմանափակումների:

Զելենսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային զենք, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը: Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար, որպեսզի այդքան մարդ չկորցնենք։ Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ: Բայց մեզ ոչինչ չտվեցիք: Մենք դիմեցինք տանկերի համար, որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները: Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը մեզ տալ կամ վաճառել, բայց պատասխան չկա՛՛:

Նա խնդրել է ՆԱՏՕ-ից այլևս երբեք չասել, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն համապատասխանում դաշինքի չափանիշներին։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ իր երկիրը սպասում է իրական գործողությունների և անվտանգության երաշխիքների։

Զելենսկին նշել է, որ շնորհակա է բոլոր դաշնակիցներին՝ ցուցաբերված ռազմական օգնության համար, սակայն նաև հավելել է, որ Ռուսաստանի առաջխաղացումը կանխելու համար դա բավարար չէ:

  • Կիսվել: