ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դոնորների համաժողովի արդյունքում 7 միլիարդ եվրո է հավաքվել՝ աջակցելու Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին

Դոնորների համաժողովի արդյունքում 7 միլիարդ եվրո է հավաքվել՝ աջակցելու Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին

Բրյուսելում կայացած միջազգային դոնորների համաժողովի արդյունքներով հայտարարվել է, որ մասնակիցներին հաջողվել է 7 միլիարդ եվրո հավաքել՝ աջակցելու Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին:

Թուրքիային և Սիրիային աջակցության դոնորների միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի վնասը գերազանցել է 104 միլիարդ դոլարը։

Էրդողանի խոսքով՝ զոհվել է ավելի քան 51 հազար մարդ, 105 հազարից ավելի քաղաքացի վիրավորվել է: Թուրքիայի նախագահը հավելել է, որ տարերային աղետի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 14 միլիոն մարդ:

«Այժմ բնակության համար ոչ պիտանի է 876 հազար շինություն: Թուրքական իշխանությունները մտադիր են տարվա ընթացքում երկրի հարավ-արևելքում սեյսմակայուն տներ կառուցել: Նախատեսվում է կառուցել 650 000 շինություն, այդ թվում՝ 319 000 բնակարան»,- ասել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ գրեթե 130 երկիր օգնություն է տրամադրել Թուրքիային:

  • Կիսվել: