ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են բնակիչների զանգվածային տարհանում կազմակերպելու մասին

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են բնակիչների զանգվածային տարհանում կազմակերպելու մասին

Վերջին ժամերին Դոնբասում տիրող իրավիճակը խիստ մտահոգիչ է դարձել, գրում է ՏԱՍՍ-ը:

Կայքը նշում է, որ այդ հարցով իրենց անհանգստությունն են հայտնել Ֆրանսիան և Գերմանիան:

Գերմանիայի ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում շփման գծում ՛՛բռնությունը կտրուկ աճել է՛՛, ուստի, նրա խոսքով, պետք է ապահովեն, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները կարողանան արդյունավետ կատարել իրենց աշխատանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԱԳ նախարարը հերքել է իր երկրի կողմից հարձակողական գործողությունների կամ Դոնբասում քիմիական օբյեկտների նկատմամբ դիվերսիաների մասին պնդումները։

Հիշեցնենք, որ Դոնբասի սահմանազատման գծում իրավիճակը սրվել է հինգշաբթի։ Դոնեցկը և Լուգանսկը հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության և հարձակման նախապատրաստման մասին։

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգի հետ կապված՝ կազմակերպել է շրջանների բնակիչների զանգվածային տարհանում Ռուսաստան:

Ինչպես հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից՝ տարհանումը վկայում է, որ Դոնեցկից և Լուգանսկից նախապատրաստվում են սադրանքներ:

  • Կիսվել: