Դասախոսը խանդի հողի վրա մասնատել է ուսանողուհուն
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության դասախոս Օլեգ Սոկոլովը սպանել է համալսարանի ուսանողուհիներից մեկին՝ 24-ամյա Անաստասիա Եշչենկոյին, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ դասախոսի եւ ուսանողուհու միջև սիրային կապ է եղել:
Պետերբուրգի Մոյկա գետում սուզակները հայտնաբերել են դասախոսի կողմից մասնատված ուսանողուհու մարմնի մասերը:
Հաղորդվում է, որ դասախոսը խոստովանել է, որ աղջկան սպանել է խանդի հողի վրա:
Իրավապահ մարմինները դասախոսի բնակարանում հայտնաբերել են սպանված ուսանողուհու անդամահատված մարմինը և կտրած գլուխը:
Սոկոլովին ձերբակալել են: