ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուսանողի կողմից դասախոսին հարվածներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ մամուլի խոսնակ

Ուսանողի կողմից դասախոսին հարվածներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ մամուլի խոսնակ

InfoPort.am-ն այսօր արդեն հայտնել է, որ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է դիմել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի դասախոս 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ ուսանող Ալբերտ Նիկոլյանն իր աշխատասենյակում հարվածներ է հասցրել իր գլխին՝  պատճառելով ֆիզիկական ցավ։ 

Այս առնչությամբ զրուցեցինք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով (ֆիզիկական ներգործությունը):

Աբրահամյանը հավելեց, որ այս պահին ուսանողը նախաձեռնված վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի: Նախաքննությունը շարունակվում է։

Միջադեպի շարժառիթների մասին տեղեկություններ հայտնի չեն:

 

 

  • Կիսվել: