հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դանիան Գերմանիայի հետ Ուկրաինային կփոխանցի 80 Leopard 1 տանկ

Դանիան Գերմանիայի հետ Ուկրաինային կփոխանցի 80 Leopard 1 տանկ

Դանիան Գերմանիայի հետ միասին 80 Leopard 1 տանկ կփոխանցի Ուկրաինային, դանիական TV2 հեռուստաալիքին ասել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը։

«Տրանսֆերը, որոնց առաջին մատակարարումները մենք հիմա կտեսնենք,  կբնութագրեինք որպես շատ, շատ մեծ: Այն, որ մենք մատակարարում ենք 80 Leopard 1 տանկ, զգալի թիվ է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխանցված զինտեխնիկան պատրաստ կլինի ուկրաինական զորքերի օգտագործման համար մինչեւ հունիսի 1-ը։

 

  • Կիսվել: