ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դանակով հարձակվել են պատգամավորի տիկնոջ վրա. վիճակը ծանր է

Դանակով հարձակվել են պատգամավորի տիկնոջ վրա. վիճակը ծանր է

Մոսկվայում անհայտ անձը դանակով հարձակվել է մունիցիպալ պատգամավոր Միխայիլ Խանանաշվիլիի կնոջ վրա, տեղեկացնում է Gazeta-ն։

Նշվում է, որ չարագործը կնոջ վրա հարձակվել է վերջինիս տան մոտ Նովիյե Չերյոմուշկի շրջանում։ Այնուհետեւ նա լքել է հանցանքի վայրը։

Ներկայումս տուժածը հիվանդանոցում է։ Խանանաշվիլիի խոսքերով, կնոջ վիճակը գնահատվում է որպես ծանր։

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ չգիտի թե ով կարող էր հարձակվել իր կնոջ վրա։

Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ։

  • Կիսվել: