հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է մշտադիտարկեին հանքերը». Բայրամով

«Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է մշտադիտարկեին հանքերը». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը անդրադարձել է Արցախում հանքների շահագործման հարցերին և ակնարկել Ռուբեն Վարդանյանի «բացասական» դերակատարման մասին․ «Վերջին 2 ամսում ինտենսիվ բանակցություններ են եղել։

Դեկտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ ու պայմանավորվածություններ, իսկ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է մշտադիտարկեին հանքները։ Դա կանխվել է մի խումբ սադրիչների կողմից։ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ իմ հեռախոսազրույցի, քննարկումների ընթացքում, թե ինչպես կարելի է լուծել այս հարցը, ես ևս մեկ անգամ հիշեցրի, որ Ադրբեջանը վերջին 2 տարիների ընթացքում հրապարակել է կոնկրետ ապացույցներ այս հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհին, Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել դրա երկայնքով անվտանգ տեղաշարժը՝ քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների երթևեկը։ 4-րդ հատվածում ոչինչ չկա. եռակողմ հայտարարությունը պարունակում է միայն թվարկված 3 կատեգորիաներով երթևեկի՝ Ադրբեջանի պարտավորությունը», - հայտարարել է Բայրամովը։

«Այս անօրինական գործունեությունը ակտիվացել է իրեն պետնախարար հռչակած անձի գալուց հետո»,-հավելել է Բայրամովը։ 

  • Կիսվել: