շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը․ ԶԼՄ

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահական նստավայրը․ ԶԼՄ

Ալմաթիում զանգվածային բողոքի մասնակիցները գրավել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նստավայրը, հայտնում է Zakon.kz-ը՝ հղում անելով ականատեսներին։

Մինչ այդ ղազախական «Vласть»-ը հաղորդել էր, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նախագահի կեցավայր։

«Ռիա Նովոստի»-ն ևս հայտնել էր, որ Ալմաթիում գտնվող նախագահական նստավայրի տարածքից կրակոցների ձայներ են լսվում,  զանգվածային բողոքի մասնակիցները փակել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կեցավայր տանող Նազարբաևի անվան փողոցը, այնտեղից լսվում են նաև խլացուցիչ նռնակների ձայներ։

  • Կիսվել: