կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն փորձում է կանխել Ղազախստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցումը. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

ԱՄՆ-ն փորձում է կանխել Ղազախստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցումը. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ղազախստանում հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հղումով։

Նշվում է, որ գերատեսչության ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կենտրոնական Ասիայի հանրապետություն կայցելի ապրիլի 23-26-ը։ Այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցը: Գերատեսչության աշխատակիցը ծրագրել Է Ղազախստանի իշխանությունների հետ ընտրել առաջնահերթ խնդիրները պատժամիջոցների իրականացման ոլորտում:

Մասնավորապես, Վաշինգտոնը կփորձի արգելել մուտքն աշխարհի կարևորագույն շուկաներ այն կառույցներին, որոնք իբր նպաստում են Ռուսաստանին ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և աջակցում են ռուսական բանակին:

Ավելի վաղ Ղազախստանը խստացրել էր հսկողությունը Ռուսաստան ապրանքների մատակարարումների վրա: Հստակեցվել է, որ ապրիլի 1-ից երկիրը ԵԱՏՄ պետությունների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ առևտրում հաստատել է ապրանքագրերի պարտադիր ձևակերպումը:

  • Կիսվել: