չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը

Ցուցարարները Ֆրանսիայում սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը

Մարտի 7-ի լույս գիշերը Ֆրանսիայում ցուցարարները սկսել են արգելափակել դեպոները, մայրուղիներն ու բուհերը։ Որոշ տեղերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական տեղեկատվական ծառայությունները։
 
Ուսանողական LPL շարժումը Twitter–ի իր էջում գրում է, որ գիշերը ավելի քան 200 մարդ սկսել է արգելափակել ճանապարհները երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Լորյան քաղաքում։
 
Ավտոբուսների երթևեկությունն արգելափակելու համար Լանյի ավտոբուսային պարկում հավաքվել են դեպոների աշխատակիցներ, արհմիությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և ուսանողներ։ LeMedia ֆրանսիական հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
 
Բացի այդ, մարտի 7-ի լույս գիշերը աղբահանները Փարիզում և Իլ-դե-Ֆրանսում արգելափակել են երթևեկությունն ու խափանել աղբահանությունը։
Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Հավրում, Կանում, Բովեում, որտեղ ևս տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։
Բացի այդ, ուսանողներն այսօր առավոտյան սկսել են փակել համալսարանների մուտքերը։
Բողոքի առաջին ցույցերը սկսվել են վաղ առավոտյան Ֆրանսիայի որոշ շրջաններում մարտի 6-ին` համազգային գործադուլի նախօրեին. մասնավորապես, փողոց են դուրս եկել բեռնատարների վարորդները։

  • Կիսվել: