շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
COVID-19-ով վարակվածության և մահվան դեպքերը նվազել են ամբողջ աշխարհում․ ԱՀԿ

COVID-19-ով վարակվածության և մահվան դեպքերը նվազել են ամբողջ աշխարհում․ ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերն անցած շաբաթվա ընթացում նվազել են 24 տոկոսով, մահվան դեպքերը՝ 12 տոկոսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ապրիլի 11-ից 17-ը, ըստ ԱՀԿ-ի հրապարակած հաղորդագրության, կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները նվազել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում։

Վարակվածների թիվն ամենից շատ՝ 28 տոկոսով, նվազել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում, 26 տոկոսով՝ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածում։

Ամբողջ աշխարհում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 5 միլիոն դեպք։

Մահվան ցուցանիշները նույնպես նվազել են բոլոր տարածաշրջաններում։ Ամենաքիչ մահերը՝ 25 տոկոս, գրանցվել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայում՝ 23 տոկոս։

Նշված ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ից մահվան 18 000 դեպք։ 

  • Կիսվել: