հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չորս ամսում Թուրքիայում 735 աշխատավոր է մահացել

Չորս ամսում Թուրքիայում 735 աշխատավոր է մահացել

Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքի անվտանգության խորհրդի պատրաստած զեկույցում տվյալներ են հրապարակել 2021թ. առաջին 4 ամիսների ընթացքում աշխատավորների մահացության դեպքերի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

2021թ. առաջին 4 ամիսների ընթացքում Թուրքիայում 735 աշխատավոր է մահացել: Միայն ապրիլին մահացել է 249 աշխատավոր, որից 19-ը կին, իսկ 230-ը տղամարդ:

Նշվում է, որ հունվարին մահացել է առնվազն 203 աշխատավոր, փետրվարին՝ 139, իսկ մարտին՝ 144:

Ըստ զեկույցի` կանանց մահացության դեպքերը գրանցվել են գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, առևտրի և առողջապահության ոլորտներում
Ապրիլին գրանցվել է 8 անչափահասի մահվան դեպք:

Ապրիլին աշխատանքի ընթացքում մահացել է նաև 11 փախստական որից 5-ը սիրիացի, 5-ը պակիստանցի և մեկը բուլղարացի: Իսկ տարվա ընթացքում 99 փախստական աշխատավոր է մահացել:

  • Կիսվել: