հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չինաստանը կոչ է արել աջակցել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

Չինաստանը կոչ է արել աջակցել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակում երկու կողմերին էլ պետք է խրախուսել՝ պահպանել բանակցությունների տեմպը, հաղթահարել դժվարությունները, շարունակել շփումները և հասնել արդյունքների։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը միջազգային հանրությանը նման կոչ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ տեսագագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Xinhua-ն։

 

Երկրի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել առկա ճգնաժամի կապակցությամբ և ափսոսանք հայտնել այն փաստի համար, որ եվրոպական տարածքում ռազմական հակամարտություն է սկսվել։ Նա կոչ է արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններին։

Այս պահին գլխավոր խնդիրը Սի Ցզինպինը համարել է իրավիճակի հետագա սրացումն ու վերահսկողությունից դուրս գալը կանխելը։ «Մենք պետք է առավելագույն զսպվածության կոչ անենք, որպեսզի կանխենք զանգվածային հումանիտար ճգնաժամը»,- ասել է նա։

  • Կիսվել: