չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չինաստանը հայտնել է, որ անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումն ուժային ճանապարհով

Չինաստանը հայտնել է, որ անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումն ուժային ճանապարհով

Չինաստանն անընդունելի է համարում պաղեստինյան խնդրի լուծումն ուժային ճանապարհով: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Նա նշել է, որանհրաժեշտ է անհապաղ հասնել լարվածության թուլացման, թույլ չտալ լրացուցիչ զոհեր, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ուղիներ ստեղծել տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Ին ընդգծել է, որ Պեկինն աջակցում է միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին:

«Չինական կողմը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած սկզբունքներին համապատասխան»,-ասել է Վան Ին և հավելել, որ ԱՄՆ-ը պետք է արդյունավետ, կառուցողական դեր խաղա, որպեսզի խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծվի քաղաքական մեթոդներով:

 

  • Կիսվել: