շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ ստեղծել

Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ ստեղծել

ԱՄՆ-ի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռազմավարությունն իրականում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տարբերակ ձեւավորելու փորձ է: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Ցին Գանը:

«ԱՄՆ-ի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը, հրապարակելով ազատությունն ու բացությունը, իրականում միավորում է փակ խմբավորումներին, բացառիկ խմբակներին, տարածաշրջանային անվտանգության պաշտպանության պատրվակով գործնականում առճակատում է հրահրում, ծրագրում է կազմակերպել ՆԱՏՕ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարբերակը»,- ասել է Ցին Գանը:

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռազմավարության նպատակը Չինաստանին զսպելն է, ինչը «դատապարտված է ձախողման»: Նրա խոսքով ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պետք է լինի փոխշահավետ համագործակցության բեմ, այլ ոչ թե շախմատային տախտակ աշխարհաքաղաքական դիմակայության համար։

«Ասիայում չպետք է սառը պատերազմ սկսվի, եւ ուկրաինական մոդելի ճգնաժամը ոչ մի դեպքում չպետք է վերարտադրվի մեր տարածաշրջանում»,- հավելել է նա:

  • Կիսվել: