շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Չինաստանը Ղազախստանում երկու ատոմակայան կկառուցի

Չինաստանը Ղազախստանում երկու ատոմակայան կկառուցի

Չինաստանը Ղազախստանում երկու ատոմակայան կկառուցի (ԱԷԿ): Այս մասին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը, տեղեկացնում է Orda.kz-ն։

Նա նշել է, որ ներկայումս մշակվում են նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումը և նախագծային գնահատականները, ուստի դեռ շուտ է շինարարության արժեքը նշելու համար։

՛՛Միջկառավարական համաձայնագրի, համագործակցության ձևի վերաբերյալ բոլոր հարցերը գտնվում են համաձայնեցման փուլում, այնուհետև վավերացում է կատարվում խորհրդարանում: Ատոմային էներգիայի գործակալության մասնագետները «մշակում են ապագա կայանների տեղակայման վայրերը», որտեղ հասանելի կլինեն ջրամատակարարումը և էլեկտրաէներգիայի աղբյուրները՛՛,-ասել է Սկլյարը։

  • Կիսվել: