հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չինաստանը չպետք է աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին. Ստոլտենբերգ

Չինաստանը չպետք է աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին. Ստոլտենբերգ

Չինաստանը չպետք է աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին: Այս մասին դաշինքի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր Չինաստանին կոչ են արել ձեռնպահ մնալ Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցելուց։ Չինաստանը չպետք է տնտեսական կամ ռազմական աջակցություն տրամադրի Ռուսաստանի ներխուժմանը, փոխարենը Պեկինը պետք է օգտագործի իր զգալի ազդեցությունը Ռուսաստանի վրա և նպաստի անհապաղ խաղաղ կարգավորմանը՛՛:

Ստոլտենբերգը ևս մեկ անգամ կրկնել է՝ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության։

Միևնույն ժամանակ, սակայն, նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայում չորս լրացուցիչ բազմազգ մարտական խմբեր կստեղծի՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության։ Դրանք կստեղծվեն Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում:

 

  • Կիսվել: