ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինաստանի բնակչության 80%-ը վարակվել է կորոնավիրուսով

Չինաստանի բնակչության 80%-ը վարակվել է կորոնավիրուսով

Առաջիկա մի քանի ամիսներին Չինաստանում COVID-19-ի դեպքերի լայնածավալ աճ գրանցել քիչ հավանական է, քանի որ երկրի բնակչության 80 տոկոսն արդեն վարակված է, նշել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր համաճարակաբանը։

Նրա խոսքերով, մարդկանց զանգվածային տեղաշարժը լուսնային օրացույցով Ամանորի տոնակատարության ժամանակ կարող է հանգեցնել համավարակի տարածման, սակայն դեպքերի երկրորդ ալիք  քիչ հավանական է առաջիկա երկու-երեք ամիսներին:

Դա պայմանավորված է նրանով, որ համաճարակի շարունակվող ալիքը, որը պայմանավորված է հիմնականում Omicron շտամի բազմաթիվ տարբերակներով, «արդեն վարակել է բնակչության 80 տոկոսին», – ասել է համաճարակաբանը:

  • Կիսվել: