ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեզոք տարածքում ռուսական ինքնաթիռի վրա կանխամտածված հարձակումը կլիներ պատերազմի բացահայտ հայտարարում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Չեզոք տարածքում ռուսական ինքնաթիռի վրա կանխամտածված հարձակումը կլիներ պատերազմի բացահայտ հայտարարում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա կանխամտածված հարձակումը կլիներ միջուկային տերության դեմ պատերազմի բացահայտ հայտարարում, ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ նկատի ունենալով  մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի և ռուսական կործանիչների մասնակցությամբ միջադեպը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ օրենսդիրների կոչերը դուրս են առողջ բանականության սահմաններից», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով մի շարք ամերիկացի օրենսդիրների, այդ թվում՝ սենատոր Լինդսի Գրեհեմի՝ ԱՄՆ թիրախներին մոտենալու դեպքում ռուսական ինքնաթիռները միջազգային օդային տարածքում խոցելու սպառնալիքները։

«Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա դիտավորյալ հարձակումը ոչ միայն հանցագործություն է միջազգային իրավունքի համաձայն, այլ նաև պատերազմի բացահայտ հայտարարում ամենամեծ միջուկային տերությանը», - նախազգուշացրել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև զինված բախումն արմատապես կտարբերվի պրոքսի պատերազմից, «որը ամերիկացիները հեռակա կերպով վարում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեմ»։

Հիշեցնենք, որ մարտի 14-ի առավոտյան Սև ծովի երկնքում խափանվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատճառը եղել է ռուսական Սու-27 կործանիչի ոչ անվտանգ մանևրը, որը վնասել է անօդաչու թռչող սարքի պտուտակը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ անօդաչու թռչող սարքը խախտել է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սահմանված «օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները», այնուհետև ինչ-որ պահի «կտրուկ մանևրելու հետևանքով անկառավարելի է դարձել և ընկել ծովը»։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մանրամասն բացատրել է երեկ Սև ծովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ռուս օդաչուների գործողությունների պատճառներն ու կարգը: Նրանց համար, ովքեր ուժ չեն գտել օբյեկտիվորեն նայելու կատարվածին, կրկնում եմ՝ մեր կործանիչները շփման մեջ չեն մտել  ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ»,- հավելել է Անտոնովը:

  • Կիսվել: