երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեխիան կոչնչացնի AstraZeneca-ի 45 հազար չպահանջված դեղաչափ

Չեխիան կոչնչացնի AstraZeneca-ի 45 հազար չպահանջված դեղաչափ

Չեխիայում կոչնչացվի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրության 45 հազար դեղաչափ։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Դանիել Քեփլլը։
 
«Հոկտեմբերին կավարտվի 55 հազար AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, որոնց ճնշող մեծամասնությունը, հնարավոր է, անհրաժեշտ կլինի ոչնչացնել, քանի որ օրենքը թույլ չի տալիս նվիրել դրանք: Դեղամիջոցի շուրջ 10 հազար դեղաչափ բժիշկները կարող են օգտագործել երկրորդ պատվաստանյութը ներարկելու համար: Եթե մնացած 45 հազար դեղաչափերը չօգտագործվեն, ապա դրանք պետք է ոչնչացվեմ»,-ասել է Քեփլը:
 
Նա հավելել է, որ Չեխիայի բնակիչները չեն ցանկանում այլեւս պատվաստվել AstraZeneca-ի պատվաստանյութով: Ընթացիկ ամսվա ընթացքում օգտագործվել է տվյալ դեղամիջոցի ընդամենը 800 դեղաչափ: Սեպտեմբերին հանրապետությունում վաղեմության ժամկետն ավարտվելու պատճառով ոչնչացվել է այդ դեղամիջոցի 20 հազար դեղաչափ:

  • Կիսվել: