չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ

ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
 
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։

  • Կիսվել: