հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի բուժահաստատություններում հասանելի է հիմնականում երկու տիպի պատվաստանյութ՝ «Pfizer», «Sinopharm»

Հայաստանի բուժահաստատություններում հասանելի է հիմնականում երկու տիպի պատվաստանյութ՝ «Pfizer», «Sinopharm»

Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս չկա: Բուժահաստատություններում հասանելի է հիմնականում երկու տիպի պատվաստանյութ՝ «Pfizer», «Sinopharm»: Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ ներկա փուլում Հայաստանում պատվաստումային գործընթացը բավական պասիվ է:

«Եթե նախորդ տարի նույն այս ժամանակահատվածում գրանցում էինք օրական 20-25 հազար պատվստում, ապա այսօր այդ թվերը չունենք: Ընդհանուր, օրական գրանցվում է 300-500 պատվաստում: Բավական ցածր է խթանիչ դեղաչափով պատվաստումը: Չափահաս բնակչության շրջանում խթանիչ դեղաչափը ստացել է 3.8 տոկոսը»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հանրապետությունում 18-ից բարձր տարիքի բնակչության շրջանում մեկ դեղաչափ պատվաստվել է 51 տոկոսը, երկու դեղաչափ՝ 45 տոկոսը:  Գայանե Սահակայնը նկատեց, որ երկու դեղաչափ ստացած քաղաքացիները պատվաստվել են բավական վաղուց, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խթանիչ դեղաչափը ևս ստանան:

«Որքան երկար ժամանակ է անցնում երկրորդ դեղաչափից, այդքան այդ մարդիկ առավել խոցելի են դառնում: Հետևաբար, երկրորդ դեղաչափից եթե անցել է 6 ամիս, ապա անհրաժեշտ է ստանալ խթանիչը: Այսինքն՝ այդ խթանիչ դեղաչափով նպաստում ենք, որ օրգանիզմը նորից հակամարմիններ արտադրի»,-հավելեց մասնագետը:

  • Կիսվել: