ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, իսկ առնվազն 14-ը՝ վիրավորվել, հայտնել են իշխանությունները։

«Դնեպրում կայարանի վրա ռուսական հարձակման հետևանքով արդեն վիրավորվել է 14 մարդ, 13-ը հոսպիտալացվել են, նրանցից վեցը, այդ թվում` 11-ամյա տղա, գտնվում են ծանր վիճակում։ Բոլորը ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ 40-ամյա տղամարդու երկու ոտքն էլ անդամահատվել է», - Telegram-ում գրել է Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

«Ուկրզալիզնիցա» երկաթուղային ընկերությունն ավելի վաղ իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ ռեակտիվ ԱԹՍ-ն հարվածել է «հարթակներից մեկին, որտեղ այդ պահին գտնվում էր Դնեպր-Զապորոժիե գնացքը»:

«Հարվածը տեղի է ունեցել տարհանման հրամանի արձակումից 13 րոպե անց։ Չնայած վտանգի աճին` կայարանում մարդիկ կային», - ասվում է հայտարարության մեջ։

Դնեպրի կայարանի վրա հարձակման հետ գրեթե միաժամանակ ռուսական ուժերը հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին սահմանակից Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքում գտնվող բազմահարկ շենքին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 19-ը, այդ թվում՝ երեխաներ։

  • Կիսվել: