չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ ապրիլի 20-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

 

  • Կիսվել: