հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չավուշօղլուն քննադատել է Թուրքիայում հյուպատոսարանները փակած երկրներին

Չավուշօղլուն քննադատել է Թուրքիայում հյուպատոսարանները փակած երկրներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայում հյուպատոսարանները վերջերս փակած արևմտյան երկրներին մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար:

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ փակել են հյուպատոսարանները՝ պատճառաբանելով դա անվտանգության երաշխիքներ չստանալու հանգամանքով:

Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է. ՛՛Անկախ ամեն ինչից՝ այդ հայտարարությունները միտումնավոր են արվել: Մենք նախազգուշացրել ենք, որ եթե նրանք շարունակեն այդպես գործել և մեզ չներկայացնել համապատասխան տեղեկություններ ու փաստաթղթեր, ապա մենք կդիմենք այլ քայլերի՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել գլխավոր հյուպատոսարանները փակած Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի դեսպանները:

Թուրքական կողմը նրանց հայտնել է, որ ՛՛Թուրքիայում ամբողջությամբ երաշխավորված է օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը՛՛:

  • Կիսվել: