ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն Իրանից համագործակցություն է սպասում՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու հետ կապված։

Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք մեր հարեւան Իրանից ակնկալում ենք համագործակցություն ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում՝ ով է կանգնած դրա հետեւում, ինչու է այն կատարվել։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում՛՛:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ որ միջադեպի մասնակիցները պետք է դատարանի առջև կանգնեն։ Նա նաեւ իր ցավակցությունն է հայտնել ՛՛եղբայրական՛՛ Ադրբեջանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զոհվել էր անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության եւս երկու պահակներ վիրավորվել էին։

Հանցագործը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ հարձակումը կատարել է ընտանեկան խնդիրների պատճառով։ Նա կարծել է, որ իր կինը, որի հետ կապը խզվել է 2022 թվականի ապրիլից, դեսպանատան շենքում է։

  • Կիսվել: