չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չափազանց կարևոր է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև լիարժեք պատերազմի. Ստոլտենբերգ

Չափազանց կարևոր է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև լիարժեք պատերազմի. Ստոլտենբերգ

Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային այս վտանգավոր անպատասխանատու հռետորաբանությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Reuters-ը։

՛՛Սակայն թող կասկածներ չլինեն պաշտպանվելու եւ դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի պաշտպանելու մեր պատրաստակամության հարցում՛՛,-հավելել է նա:

Ստոլտեբերգը նաև ասել է. ՛՛ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, նա աջակցում է Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ: ՆԱՏՕ-ն զորքեր չի մտցնի Ուկրաինա: Շատ կարեւոր է Ուկրաինային աջակցությունը, եւ մենք ավելացնում ենք այն: Բայց միեւնույն ժամանակ չափազանց կարեւոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լիարժեք պատերազմի՛՛:

 

  • Կիսվել: