ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Սիրիայի տարածքը հրետակոծելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Սիրիայի տարածքը հրետակոծելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ հրետանային կրակի է ենթարկել սիրիական տարածքը, տեղեկացնում է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ից պնդել են, որ հրետանային կրակն արձակել են ի պատասխան Սիրիայի՝ հյուսիսային Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի:

Ձայնային ազդանշանները հնչել են Ալմայում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ, Ավնեյ Էյտանում՝ Գոլանի բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: