կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հակատանկային ստորաբաժանման հրամանատարին ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի հակատանկային ստորաբաժանման հրամանատարին ոչնչացնելու մասին

Իսրայելցի զինվորականները հայտնել են Գազայի հատվածում իրականացվող գործողության ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի հակատանկային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությանը:

՛՛Հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության հետախուզական տվյալների վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հակատանկային ստորաբաժանման ղեկավար Մուհամմադ Ասարին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: